1532 դիտում
09:55 28-05-2014
Միջնորդավորված գնումներ՝ ՎՊ–ի բացահայտմամբ․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ Վերահսկիչ պալատը 2013թ-ին իրականացված ստուգումների արդյունքում գնումների կազմակերպման գործընթացում բացահայտել էր մի շարք միջնորդավորված գնումների դեպքեր: Դրանց վառ օրինակներից է անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ ավիացիոն եղանակով քիմիական պայքարի իրականացման նպատակով «Ագրո Էյր Սերվիս» ՍՊԸ հետ ՀՀ գյուղատնտեսության նախարարության կնքած պայմանագիրը:
Պարզվում է՝ նշված ընկերությունը չի ունեցել տեխնիկական բնութագրով պահանջվող առնվազն մեկ ինքնաթիռ, դելտապլան կամ ուղղաթիռ, և այդ պատճառով էլ վերջինս իր հերթին պահանջված ինքնաթիռի կամ ուղղաթիռի առկայությունն ապահովելու համար պայմանագիր է կնքել մեկ այլ ընկերության՝ «Արմ Աէրո» ՓԲԸ-ի հետ:
ՎՊ ստուգումների արդյունքում պարզվել է, որ եթե Գյուղնախարարությունը տվյալ պայմանագրերը կնքեր ոչ միջնորդավորված, այլ փաստացի ծառայություններ մատուցող կազմակերպության հետ, ապա կտնտեսեր 45 մլն դրամ»։
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ նյութեր
1498 դիտում
23:27 24-10-2024
Փաշինյանը շահագրգռված չէ «հոկտեմբերի 27-ի» գործի բացահայտմամբ․ Մանե Թանդիլյան
Այս բաժնից
1276 դիտում
09:00 21-01-2025
Ինչո՞ւ են ակտիվացել ռուսաստանյան բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումները. «Փաստ»
997 դիտում
08:50 21-01-2025
Ինչո՞ւ է Հայաստանը դուրս մնում Հարավային Կովկասում լոգիստիկ նախագծերից. «Փաստ»