2346 դիտում
16:49 07-02-2019
Ֆինանսների նախարարը կառավարության ծրագրի նախագծի քննադատությունը բացարձակ ճշմարտություն չի համարում
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը կառավարության հրապարակված ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությանը միանշանակ չի նայում: «[url=https://armenpress.am/arm/news/963438.html]Արմենպրես[/url]»-ի հաղորդմամբ` Ջանջուղազյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ծրագրի վերաբերյալ հնչող քննադատությանը, թե դրանում թվեր ներկայացված չեն:
«Կառավարության ծրագրի նախագծի վերաբերյալ քննադատությունն օրինաչափ է: Համոզմունք կա նաև, որ կարծիքների բախումն ուղղված է լինում դրա բարելավմանը: Տեսակետը, թե ծրագրում պետք է շատ թվեր լինեն, կամ տեսակետը` եթե այս թիվը չկա, ուրեմն ծրագիրը թերի է, որպես բացարձակ ճշմարտություն չի կարող օգտագործվել: Չկան սահմանված պահանջներ ներկայացվող ծրագրին, հետևաբար ցանկացած կառավարություն ինքն է որոշում, թե ծրագիրն ինչպիսին պետք է լինի, ինչը պետք է շեշտադրվի և ինչ չափով»,-ասաց Ջանջուղազյանը:
Նա նշեց` կառավարությունն է որոշում` արդյոք կարևո՞ր է որևէ թվային ցուցանիշի արտացոլումը, թե քաղաքականության ուղղության հռչակումը և ըստ դրա նաև ձգտումը հնարավոր առավելագույն ցուցանիշի հասնելու համար:
«Միայն այս կամ այն թվի բացակայությամբ պայմանավորված ծրագրին նման մեկնաբանություն տալը հիմնավորման կարիք ունի: Եվ կառավարության պատասխանատվությունից խուսափելու մասին խոսելը տեղին չէ»,- նշեց նախարարը:
Նա նաև կարևորեց այնպես անել, որ հասարակության յուրաքանչյուր անդամ զգա դրական փոփոխություն: Միևնույն ժամանակ նկատեց` այնպիսի մի իրավիճակ ունենալը, որ բոլորը հավասարապես զգան այդ փոփոխությունը, ավելի շատ ցանկության է նման:
Կառավարությունն իր ծրագիրը ներկայացրել է փետրվարի 6-ի նիստում և հաստատել։ ՀՀ սահմանադրության 151-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` ԱԺ-ն Կառավարության ծրագրին հավանություն է տալիս յոթնօրյա ժամկետում` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
Նմանատիպ նյութեր
1030 դիտում
20:19 10-05-2023
Մենք անարդյունավետ ենք համարում պաշտոնական Երևանի կողմից ՀԱՊԿ-ի հրապարակային քննադատությունը. Մարիա Զախարովա
1720 դիտում
10:48 14-05-2019
Բացարձակ բարիք կամ բացարձակ չարիք գոյություն չունի․ «Առավոտ»
4082 դիտում
17:58 05-04-2017
Լիոնել Մեսի. Շատ ծանր չեմ տանում իմ հասցեին քննադատությունը
Այս բաժնից
535 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
433 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
646 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am