211652_close_icon
views-count39078 դիտում article-date 14:20 07-02-2019

Ավազակային հարձակում Արմավիրի մարզում. դիմակավորված 2 հոգի դանակի սպառնալիքի տակ փորձել են թալանել 69-ամյա կնոջը. վերջինը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 6-ին, ավազակային հարձակում է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 21։40-ի սահմաններում 2 դիմակավորված անձ թակել են Արմավիր քաղաքի Բաղրամյան փողոցի բնակիչ՝ 69-ամյա Գ. Խ-ի բնակարանի դուռը, ապա մուտքի մոտ սուր կտրող-ծակող առարկայով մի քանի անգամ հարվածներ են հասցրել վերջինիս որովայնի շրջանին և պատճառել մարմնական վնասվածք։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղները փորձել են ավազակային հարձակում կատարել Գ. Խ-ի նկատմամբ, սակայն վերջինս աղմուկ է բարձրացրել, ու նրանք դիմել են փախուստի։ Տուժածը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Սամվել Խմելյանի, ոստիկանության Արմավիրի բաժնի պետ Դավիթ Սարգսյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Տոնոյանի, վարչության պետի տեղակալ Ղազարյանի գլխավորությամբ։ Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սրեյանը, ում կողմից փաստի առթիվ ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, դիմակավորված ճիվաղներին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարված հանցագործության մասին ոստիկանությանը դիմել է Արմավիր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Սամվել Ամիրզադյանը, ով աշխատում է Երևան քաղաքում գործող «Վլադ Հակոբյանի անվան համակցված կրերի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական ծառայության պետ, ով նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան է։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել են, որ տուժածը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություններ տալու։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր