211652_close_icon
views-count20276 դիտում article-date 12:00 07-02-2019

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ն ու «07»-ը. վիրավորների թիվը հասել է 5-ի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանւթյան 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հետաքննիչ Ավետիք Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում փետրվարի 2-ին Կոտայքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։ Այդ օրը, ժամը 16։00-ի սահմաններում Արամուս գյուղից դեպի Կամարիս տանող ճանապարհահատվածում բախվել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ՝ 39-ամյա Գեղամ Գևորգյանի վարած ВАЗ 2107 մակնիշի 81 MR 001 համարանիշի և 27-ամյա Գեղամ Թարոյանի վարած Mercedes մակնիշի 35 XX 162 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «07»-ի ուղևորներ՝ 40-ամյա Լեոնիկ Աբրահամյանը, 39-ամյա Մարտիրոս Ազիբեկյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աբովյան» բժշկական կենտրոն։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ փետրվարի 5-ին ևս 3 հոգի դիմել է հիվանդանոց և հայտնել, որ վնասվածքները ստացել են նշված ավտովթարի հետևանքով։ Ոստիկանությունը պարզում է տվյալ անձանց ինքնությունը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+

Նմանատիպ նյութեր