Վերաքննիչը կրկին վերացրեց Վահագն Հարությունյանի կալանքը. news.am
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Մհեր Արղամանյանի, այսօր՝ փետրվարի 6-ին հրապարակեց Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի խափանման միջոցի գործով որոշումԸ։
[url=https://news.am/arm/news/494850.html?fbclid=IwAR2yBr5Gtb-U9JfQfRdReQ1robdjNOklxopItRhAcv3ldHylU4f7E4XhADc]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց Հարությունյանի պաշտպան Միհրան Պողոսյանն ասաց, որ դատարանը մասնակի բավարարել է պաշտպանական կողմի բողոքը, բեկանել կալանավորման որոշումը և գործն ուղարկել առաջին ատյանի դատարան նոր քննության։
«Կարծում եմ, որ դատարանը շեշտը դրել է պաշտպանական իրավունքից զրկելու վերաբերյալ խախտումներին, որի մասին պաշտպանական կոզմը բարձրաձայնում էր»,–ասաց նա։
Նշենք, որ 2018թ. դեկտեմբերի 30-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտուշ Գաբրիելյանն առանց պաշտպանական կողմի մասնակցության՝ Վահագն Հարությունյանի նկատմամբ երկրորդ անգամ կալանքի որոշում է կայացրել։
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://news.am/arm/news/494850.html?fbclid=IwAR2yBr5Gtb-U9JfQfRdReQ1robdjNOklxopItRhAcv3ldHylU4f7E4XhADc]կայքում[/url]։