3217 դիտում
13:56 23-01-2016
Վերաքննիչը ի՞նչ որոշում է կայացրել Վահան Շիրխանյանի կալանքը գրավով փոխելու մասով. Պնախարարի նախկին տեղակալն առողջական լուրջ խնդիրներ ունի
ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից վնասազերծված զինված հանցախմբի գործով կալանավորված ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի խափանման միջոցը գրավով փոխելու վերաբերյալ բողոքը վերաքննիչ դատարանը մերժել է: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վ. Շիրխանյանի պաշտպան Ստեփան Ոսկանյանը:
Հարցին, թե վերաքննիչի որոշումը վճռաբեկում բողոքարկելու են, թե ոչ, պատասխանեց, որ պարզ կդառնա որոշումը ստանալուց հետո:
«Բայց ամենայն հավանականությամբ կբողոքարկենք»,- ավելացրեց պաշտպանը:
Ստեփան Ոսկանյանը նաեւ նշեց, որ Վահան Շիրխանյանը առողջական լուրջ խնդիրներ ունի եւ ամեն վայրկյան կարող է բուժօգնության անհրաժեշտություն առաջանա: «Նա գտնվում է հետվիրահատական փուլում՝ ոտքի երակի հետ կապված: Նաեւ սրտի կաթված էր տարել եւ մի քանի այլ վիրահատություններ: Նրան այցելելու պահին վիճակը բավարար էր, բայց ամեն պահի հնարավոր է, որ վիճակը վատթարանա»,- ավելացրեց նա:
Նմանատիպ նյութեր
2820 դիտում
15:49 30-01-2016
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը վատ է. նա հետազոտության եւ բուժման կարիք ունի. aravot.am
3572 դիտում
20:28 10-04-2019
Վերաքննիչ դատարանը մերժել է Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը գրավով փոխելու մասին որոշումը. Tert.am
Այս բաժնից
505 դիտում
18:19 23-01-2025
Սա պայքար է համընդհանուր մարդու իրավունքների համար. Ռուբեն Վարդանյանի փաստաբան
928 դիտում
18:06 23-01-2025
Կոտայքի մարզում գույքագրվել են սննդամթերքի անվտանգության ոլորտում առկա խնդիրները
820 դիտում
16:39 23-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկի մի հատվածի երթևեկությունը