211652_close_icon
views-count13043 դիտում article-date 13:42 06-02-2019

Ավտովթար-վրաերթ Լոռու մարզում. Ստեփանավանում բախվել են Mercedes-ն ու Nissan-ը, Nissan-ն էլ վրաերթի է ենթարկել հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 5-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։20-ի սահմաններում Ստեփանավան քաղաքի Բաղրամյան-Մեղապարտ փողոցների խաչմերուկում բախվել են Վրաստանի քաղաքացի՝ 24-ամյա Խաչատուր Մանուչարյանի վարած Mercedes մակնիշի NN 339 LN համարանիշի և Ստեփանավանի բնակիչ՝ 68-ամյա Աշխարհիկ Պողոսյանի վարած Nissan մակնիշի 34 DZ 094 համարանիշի ավտոմեքնաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարից հետո Nissan-ը վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Լոռու մարզի Գարգառ գյուղի բնակիչ, 35-ամյա Նաիրա Տոնոյանին։ Վարորդ Խ. Մանուչարյանն իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Ստեփանավանի բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր