211652_close_icon

Մանվել Գրիգորյանը լավ գիտեր, որ ինքը լարած թակարդի մեջ է. «Իրավունք»

views-count8478 դիտում article-date 10:23 06-02-2019
«Իրավունք» թերթը գրում է. «Վոլգոգրադի մարզի Վոլժսկի քաղաքի «Արարատ» ազգամշակութային ինքնավար միության նախագահ Հրաչյա Ներսիսյանն «Իրավունքի» հետ զրույցում ուշագրավ հայտարարություն է արել. «Երբ մայիսի 28-ին զորավարը ԵԿՄ վարչության և անդամների հետ մասնակցում էր Հայաստանի Առաջին հանրապետության 100-ամյա տոնախմբությանը, արդեն իսկ լավ գիտեր, որ նա լարած թակարդի մեջ է, որովհետև հենց վերջին ժողովի ժամանակ արտահայտել էր կարծիք, որ իր դեմ պատրաստվում է լուրջ հարված: ԱԱԾ-ն հրապարակավ վարկաբեկեց գեներալին՝ նրա վրա բարդելով զինվորի հաց գողանալն ու օգնություն յուրացնելը, ստեղծեցին շոու, որպեսզի նրա հանդեպ իրականացվի ուղիղ վենդետա: Սա կատարվեց ի պատիժ այն բանի, որ նա ժամանակին այդպես էլ չմիացավ Նիկոլին ու Լևոնին, որպեսզի իրականանա հեղաշրջում»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր