211652_close_icon
views-count5916 դիտում article-date 09:48 06-02-2019

Կարեն Կարապետյանը առնչություն ունի՞ 400 մլն դոլարի գազ գողանալու հետ. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Անցած շաբաթ Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցները կալանավորեցին ՌԴ խորհրդարանի վերին պալատի՝ Սենատի անդամ Ռաուֆ Արաշուկովին: Նույն օրը կալանավորվեց նաև նրա հայրը՝ Ռաուլ Արաշուկովը, ով, ըստ էութան, որդու հովանավորն էր և իր փողերով նրա համար սենատորի տիտղոս էր գնել: Ռաուլ Արաշուկովը մեղադրվում է «Գազպրոմից» 400 մլն դոլարի գազ գողանալու մեջ, մի հանցանք, որը նա կատարել է լինելով «Գազպրոմ մեժռեգիոնգազ» ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականը: Այս փաստը հետաքրքիր է այնքանով, որ մինչև Հայաստանի վարչապետ նշանակվելը Կարեն Կարապետյանը «Գազպրոմ մեժռեգիոնգազի» փոխտնօրենն էր, և մեզ մտահոգում է փաստը՝ արդյոք նա էլ ինչ-որ առնչություն է ունեցել այս հանցագործության հետ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր