211652_close_icon
views-count835 դիտում article-date 15:40 05-02-2019

Դեսպան Ղևոնդյանը հանդիպել է ԵԱՏՄ դատարանի դատավորների հետ

Փետրվարի 4-ին Եվրասիական տնտեսական միության դատարանում կայացավ Բելառուսում ՀՀ դեսպան Արմեն Ղևոնդյանի հանդիպումը ԵԱՏՄ դատարանի դատավորների հետ։ Հանդիպմանը դատարանի նախագահ Ժալիմբետ Բաիշևը (Жолымбет Баишев) ներկայացրեց դատարանի կազմավորման պատմությունը, նրա լիազորություններն ու անցյալ տարվա արդյունքները։ Դատարանի նախագահը կարևորեց Հայաստանի ներդրումը Եվրասիական ինտեգրացիոն միավորման զարգացման գործում՝ այս համատեքստում ընդգծելով հայաստանյան կողմի առարկայական առաջարկություններն ու Հայաստանի համագործակցությունը այլ երկրների և կառույցների հետ՝ նշելով համադրելիության սկզբունքի ապահովումը։ Հայաստանի դեսպանն իր հերթին հանդիպման մասնակիցների ուշադրությունը հրավիրեց ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության առաջնայնությունների վրա, որոնք արտացոլված են Հայաստանի Հանրապետության վարչապետ, Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանի՝ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին հասցեագրված ուղերձում։ Արմեն Ղևոնդյանի կողմից նաև նշվեց, որ անդամ պետությունների ջանքերի հետևողական համադրումը ԵԱՏՄ մասին Պայմանագրի համար հոբելյանական տարում, այդ թվում նաև ՀՀ կողմից ներկայացված առաջնայնությունների առաջմղման հարցում, կնպաստի ԵԱՏՄ զարգացմանը՝ ի շահ Պայմանագրում ամրագրված նպատակների իրականացման։ Այս համատեքստում երկուստեք ընդգծվեց ԵԱՏՄ դատարանի առաքելության կարևորությունը։

Նմանատիպ նյութեր