50803 դիտում
09:55 05-02-2019
«Կասկադյորական» վթար Երևանում. 36-ամյա վարորդը Mercedes-ով Դավիթաշենի կամրջի վրա բախվել է երկաթե արգելապատնեշին. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ժամանել են Երևանի ՃՈ պետի տեղակալն ու Դավիթաշենի թաղապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 5-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ Գ. Ք-ն իր վարած Mercedes մակնիշի 21 QQ 002 համարանիշի ավտոմեքենայով Դավիթաշենի կամրջի վրա դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել կամրջի երկաթե արգելապատնեշին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ք-ն կոտրվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհայիյն ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Ավագյանի գլխավորությամբ։
Օպերատիվորեն ժամանել են նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 13 հրշեջ-փրկարարական ջոկատը։
Փրկարարները վարորդին մոտեցրել են օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, այնուհետև տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր է ժամանել նաև Դավիթաշեն վարչական շրջանի ղեկավար Միքայել Թումասյանը։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ մինչև ոստիկանների ժամանումը, անհայտ անձինք ավտոմեքենայի վրայից հանել էին համարանիշը ու դեպքի վայրում ոստիկաններին ու փրկարարներին ասում էին, որ ավտոմեքենան եղել է առանց համարանիշների։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
12772 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ