211652_close_icon
views-count28710 դիտում article-date 22:18 04-02-2019

Ավտովթար Տաշիր քաղաքում. բախվել են Volkswagen-ն ու ВАЗ 2106-ը կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ փետրվարի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 10:00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան և Պարույր Սևակի փողոցների խաչմերուկում բախվել են Ստեփանավան քաղաքի բնակիչ, 56-ամյա Տիգրան Դադիվանյանի վարած Volkswagen մակնիշի 31 ՏՕ 739 համարանիշի և Տաշիր քաղաքի բնակիչ, 39-ամյա Սպարտակ Աբրահամյանի վրաած ВАЗ 2106 մակնիշի 07 ՍՕ 811 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ս. Աբրահամյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Տաշիր բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ պայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 50+
50+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր