1895 դիտում
23:25 04-02-2019
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության տեղեկատվության և սպորտի և երիտասարդության հարցերով նախարարի հետ
Փետրվարի 3-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպեց Քուվեյթի Պետության տեղեկատվության և սպորտի և երիտասարդության հարցերով նախարար Մուհամմադ Նասեր Աբդալլահ Ալ-Ջաբրիի (Mohammad Nasir Abdullah Al-Jabri) հետ:
Նախարար Ալ-Ջաբրին ջերմորեն ողջունեց ՀՀ դեսպանին՝ մաղթելով նրան արդյունավետ գործունեություն երկու երկրների միջև համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ, մասնավորապես՝ Տեղեկատվության նախարարության կողմից համակարգվող լրատվության, մշակույթի, սպորտի և երիտասարդության, գյուղատնտեսության և զբոսաշրջության ոլորտներում։ Նախարարը հավաստիացրեց, որ իր կողմից կապահովվի անհրաժեշտ աջակցություն։
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` դեսպան Բաղդասարյանը մեծապես կարևորեց բոլոր թվարկված ոլորտներում երկկողմ փոխգործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը։ Նա տեղեկացրեց որոշ ոլորտային պատասխանատուների հետ արդեն իսկ ձեռնարկված աշխատանքների մասին։
Նախարարի հետ համատեղ նախանշվեցին նաև մի շարք գործնական և իրավապայմանագրային խնդիրներին առնչվող քայլեր։ Այդ համատեքստում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի շուրջ։
Նմանատիպ նյութեր
1733 դիտում
23:34 12-02-2019
Քուվեյթում ՀՀ դեսպան Սարմեն Բաղդասարյանը հանդիպել է Քուվեյթի Պետության Ալ-Ահմադի նահանգի նահանգապետի հետ
Այս բաժնից
556 դիտում
19:04 25-04-2024
Կիրանցում բնակիչները շրջափակել են Ռազմական ոստիկանության պահակակետը
472 դիտում
18:59 25-04-2024
Ապրիլի 25-ի դրությամբ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սահմանային սյուն
400 դիտում
18:47 25-04-2024
«Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ