211652_close_icon
views-count1081 դիտում article-date 19:47 04-02-2019

Գարեգին Բաղրամյանը ընդունել է Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, նախարարի առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանը փետրվարի 4-ին ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Արևելյան Եվրոպայի և Կովկասի հարցերով տնօրեն Մատեո Փեթրոնիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում ՎԶԵԲ-ի կողմից ներկայացվել են բանկի 2019թ. ռազմավարության առաջնահերթությունները: Նշվել է, որ ՎԶԵԲ-ը հետաքրքրված է Հայաստանի էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի ֆինանսավորմամբ, որոնց իրականացումը կնպաստի տնտեսության զարգացմանը: Զրուցակիցներն անդրադարձել են «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային էլեկտրակայանի կառուցման ծրագրին և կատարվելիք ներդրումներին, ինչպես նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունում իրականացվող ծրագրերին, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հետ հաջող համագործակցությանը: Մատեո Փեթրոնին նշել է, որ բանկը պատրաստակամ է աջակցելու էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին ինչպես ենթակառուցվածքային, այնպես էլ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության ոլորտներում։ Նախարարի պաշտոնակատար Բաղրամյանը նշել է, որ մշակվում է Հայաստանի Հանրապետության 2020-2040թթ. էներգետիկայի զարգացման բնագավառում նոր ռազմավարություն, որում տեղ կգտնեն համակարգային զարգացման բոլոր ուղղությունները, և այս առումով համագործակցության նոր փուլ սկսելու հնարավորություն կստեղծվի: [b]Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր