211652_close_icon
views-count2622 դիտում article-date 11:21 03-02-2019

ԱՄՆ-ը հայտարարում է Ռուսաստանի հետ կնքված միջուկային հրթիռների մասին պայմանագրից դուրս գալու մասին

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Փոմփեոն ուրբաթ օրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս Ռուսաստանի հետ կնքված միջուկային հրթիռների մասին պայմանագրից: Վաշինգտոնն իր այս որոշումը հենում է Մոսկվայի կողմից պայմանագիրը ոտնահարելու փաստերի վրա, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4769160.html]Ամերիկայի Ձայնը[/url]: Մոսկվայի կողմից պայմանագիրը ոտնահարելու պատճառով պայմանագրից դուրս գալու Վաշինգտոնի որոշումը շուտով պաշտոնապես կներկայացվի Ռուսաստանին: Միջին հեռահարության միջուկային հրթիռների մասին պայմանագրով սահմանափակվում էր Եվրոպայի տարածքին հարվածելու ունակ հրթիռների արտադրությունը: ‘’Սակայն Ռուսաստանը վտանգի տակ է դնում Միացյալ Նահանգների անվտանգությունը, եւ մենք այլեւս չենք կարող սահմանափակել մեր հրթիռները, երբ Ռուսաստանը ոտնահարում է իր պարտավորությունները: Եթե Ռուսաստանը վեց ամսվա ընթացքում չվերստանձնի պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները եւ չոչնչացնի պայմանագիրը ոտնահարող հրթիռների թիվը, պայմանագիրը կկարճվի’’, ասել է Փոմփեոն: Մոսկվան հայտարարում է, թե Վաշինգտոնն է ‘’հորինել’’ պայմանագիրը ռուսների կողմից ոտնահարելու մասին պատմությունը, ‘’որպեսզի ինքն իրեն թույլ տա արտադրել նոր հրթիռներ’’: Փակուղուց դուրս գալու վերջին ջանքերն ապարդյուն էին անցել Պեկինի բանակցությունների ժամանակ:

Նմանատիպ նյութեր