211652_close_icon
views-count48725 դիտում article-date 20:09 02-02-2019

Արտակարգ դեպք Երևանում. 33-ամյա տղան դանակի մի քանի հարված է հասցրել 62-ամյա հորաքրոջ պարանոցին և կրծքավանդակին, ով «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց. պատճառը տան տնօրինման խնդիրն է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում, «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ «ծայրահեղ ծանր» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացուհու: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Վարդան Վարդանյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ, 62-ամյա Վեներա Միրզոյանն է, ով՝ ըստ բժիշկների տեղեկանքի, ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու: Ոստիկաններն ու քննիչները պարզել են նաև, որ վիրավորը հիվանդանոց է տեղափոխվել Էրեբունի վարչական շրջանի Արին-Բերդի փողոցի 19 հասցեից: Փաստի առթիվ քննչական բաժնի պետ Ա. Գոյունյանի որոշմամբ ստեղծվել է քննչական խումբ՝ քննչական բաժնի պետի տեղակալ Գառնիկ Մաթևոսյանի և ավագ քննիչ Տիգրան Միրզոյանի գլխավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կատարողը՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի բնակիչ, 33-ամյա Կարեն Միրզոյանը դանակի մի քանի հարված է հասցրել իր հորաքրոջ՝ Վ. Միրզոյանի պարանոցի, կրծքավանդակի հատվածներում, որից հետո ահազանգել է ոստիկանություն, և արդեն նրան դեպքի վայրից Էրեբունու ոստիկանության բաժին են տեղափոխել ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին վաշտի ծառայողները: Գ. Շամշյանի տեղեկություններով, քննչական խումբը հայտնաբերել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը, որը ավագ քննիչ Տ. Միրզոյանի որոշմամբ առգրավվել է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, դանակահարության պատճառը եղել է Լենինգրադյան փողոցի տան տնօրինման հետ կապված խնդիրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 54+
54+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր