211652_close_icon
views-count49249 դիտում article-date 10:04 21-06-2019

Արտակարգ դեպք Երևանում. Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից տարածքից դանակի մի քանի հարվածներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել Արցախի 40-ամյա բնակիչը

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։10-ի սահմաններում Երևանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ՝ «կրծքավանդակի, որովայնի և վերին վերջույթների կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արցախի Հանրապետության բնակիչ՝ 40-ամյա Հարություն Մ.-ն է, ով գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար։ Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունն ունի տեղեկություններ, որ Հարություն Մ.-ին դանակի մի քանի հարվածներ են հասցրել Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի հարակից տարածքում։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր