211652_close_icon
views-count2498 դիտում article-date 22:44 01-02-2019

Ֆելայնին «Մանչեսթեր Յունայթեդից» հեռացավ Չինաստան

«Մանչեսթեր Յունայթեդի»կիսապաշտպան Մարուան Ֆելայնին կարիերան կշարունակի Չինաստանում: Անգլիական ակումբը հաստատել է, որ 31-ամյա բելգիացին տեղափոխվել է «Շանդուն Լունեն» ակումբ: Տրանսֆեր արժեքը կազմել է մոտ 10 մլն ֆունտ, իսկ նրա հետ պայմանագիրը նախատեսված է երեք տարով: Ֆելայնին «Մանչեսթեր Յունայթեդում» անցկացրել է 6 տարի, թիմի հետ նվաճել 6 տիտղոս, այդ թվում՝ Անգլիայի Գավաթն ու Եվրոպայի լիգան: Ավելի վաղ նա հանդես է եկել «Էվերթոնում» և «Ստանդարտում»:

Նմանատիպ նյութեր