211652_close_icon
views-count1643 դիտում article-date 21:36 01-02-2019

Շինարարության ժամանակ 7 մարդ վնասվածք է ստացել

Հունվարի 31-ին, ժամը 12.22-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից հայտնել են, որ Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում գտնվող նորակառույց շենքի մոտ կան վնասվածքներ ստացած 7 քաղաքացի: Նշված վայրից տարբեր վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Վահրամ Գ.-ն, 1991 թ. ծնված Արմեն Դ.-ն, 1998 թ. ծնված Դավիթ Ս.-ն, Գարեգին Բ.-ն, Գևորգ Ա.-ն, 1988 թ. ծնված Գևորգ Ա.-ն և 1970 թ. ծնված Սարգիս Ղ.-ն, ովքեր հայտնել են, որ վնասվածքը ստացել են Լեո-Սարյան փողոցների խաչմերուկում՝ շինարարական աշխատանքներ կատարելիս: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 12.00-ին, Լեոյի փողոցի 1 հասցեում գտնվող բազմաբնակարան շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքի մոտ, կոնտեյներից մարմարե սալիկներ բեռնաթափելու ժամանակ սալիկները շրջվել են, ինչի հետևանքով նշված անձինք ստացել են վնասվածքներ: Նշանակվել են ԴԲՓ-ներ: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր