Մոսկվայում «սառցե» անձրևի պատճառով մարմնական վնասվածք է ստացել 70 մարդ
Մոսկվայում փողոցները սահադաշտի են վերածվել՝ նախօրեին տեղացած սառցե անձրևի հետևանքով: Այս մասին հայտնում է TACC-ը:
Առողջապահության նախարարության տվյալների համաձայն՝ ավելի քան 70 մարդ մարմնական վնասվածք է ստացել:
Եղանակային անբարենպաստ պայմանները հանգեցրել են խցանումների, ճանապարհատրանսպորտային պատահարների: Արտակարգ իրավիճակների նախարարությունը իր հսկողության տակ է վերցրել մայրաքաղաքի վտանգավոր հատվածների ավտոճանապարհները, ինչպես նաև երկաթգիծ կայարաններն ու օդանավակայանները:
Մայրաքաղաքում մերկասառույցի պատճառով հայտարարվել է վտանգի «դեղին» մակարդակ: