211652_close_icon
views-count58114 դիտում article-date 15:01 01-02-2019

Ինչո՞ւ էր Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն և ինչ նվիրեցին հերոսները նրան. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ փետրվարի 1-ին, ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը այցելեց Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, որտեղ ծանոթացավ, թե ինչպիսի պայմաններում են բուժում ստանում այնտեղ գտնվող զինվորական ծառայության և պատերազմի ժամանակ վիրավորում ստացած հերոսները։ ԱԱԾ տնօրենին ուղեկցում էին Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը և նշված կենտրոնի տնօրեն Հայկուհի Մինասյանը։ Ա. Վանեցյանը, ծանոթանալով պայմաններին, իր գոհունակությունը հայտնեց՝ ասելով, որ, իրոք, շատ մեծ ու ահռելի աշխատանքներ է տարվել կենտրոնում և մտերմիկ զրույց ունեցավ առյուծ զինվոր տղերքի հետ։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ զինվորները իրենց կողմից Ա. Վանեցյանին նվիրեցին հայկական ֆուտբոլի լեգենդ Հենրիխ Մխիթարյանի հետ իրենց լուսանկարը, երբ լեգենդար ֆուտբոլիստն այցելել էր վերականգնողական կենտրոն։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 184+
184+

Նմանատիպ նյութեր