63564 դիտում
12:43 09-03-2016
Իրեն «մեծն իրավաբան» համարող ԱԺ պատգամավորը Երևանում «ճոյտավարի» շոու սարքելուց հետո միայն հասկացավ Բալզակի հայտնի խոսքը՝ «օրենքը սարդոստայն չէ, որի միջից խոշոր ճանճերը ճեղքեն ու դուրս գան». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ մարտի 4-ին Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները Բաղրամյան պողոտայում դիմապակու մգեցվածության պատճառով կանգնեցնում են Mercedes մակնիշի 055 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան և հորդորում են, որպեսզի վարորդը մեքենայի դիմապակու վրայից հեռացնի սև թաղանթը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը, ով ոչ ավել, ոչ պակաս Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Բաբուխանյանն է, ով իրեն ավելի շատ համարում է ոտնահարված մարդկանց իրավունքները պաշտպանող ու ամեն պատեհ ու անպատեհ առիթներով հայտարարում է, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, սակայն այդ օրը մոտ 40 րոպե մի իսկական շոու էր սարքել ու ՃՈ աշխատակիցներին համոզում էր, թե այդ օրենքը պատգամավորների վրա չի ազդում, քանի որ իրենք անձեռնմխելի են:
Այնուամենայնիվ, տևական ժամանակ հետո իրեն ազգընտիր համարող «մեծն» երեսփոխանը՝ իրավաբանության գիտակ պատգամավոր Հ. Բաբուխանյանը հեռանալով նշված վայրից, Դեմիրճյան փողոցի բակերից մեկում գաղտագողի մգեցված թաղանթը հեռացնում է մեքենայի դիմապակուց:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2014/06/15/17593/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, Ազգային ժողովի պատգամավոր, «Իրավունքի մեծն մունետիկ» Հայկ Բաբուխանյանը մինչ պատգամավոր դառնալը, երբ օրինախախտ վարորդների էր տեսնում, անարգանքի սյունին էր գամում, երբեմն էլ ճանապարհային ոստիկաններին մեղադրում էր, որ «գոլդ» համարանիշներով ավտոմեքենանների վարորդներին ու նրանց տերերին չեն համարձակվում վարչական պատասխանատվության ենթարկել:
Ֆոտոլրագրողը 2015 թվականի հունիսի 15-ին Երևանի Եզնիկ Կողբացու փողոցում լուսանկարների շարք էր արել որով երևում էր, թե ինչպես էր պատգամավորն իրեն սպասարկող Mercedes մակնիշի 055 ՕՕ 11 համարանիշի ավտոմեքենան ՍԻՄ-ի գրասենյակի դիմաց կայանել մայթին, ինչը խոչընդոտ էր առաջացնում հետիոտների համար:
Հավաքվածները տեսնելով, որ ֆոտոլրագրողը լուսանկարում էր, կատակում էին. «Երևի պատգամավորի համար այդ համարանիշները հայտնի ֆիլմի` «Ալի Բաբան և 40 ավազակներից» ասույթն է, Սիմ, Սիմ բացվիր, ու երևի համարները բացել են պատգամավորին»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
2447 դիտում
14:11 01-02-2019
Լուչանո Սպալետի. Պերիշիչը առաջարկ ստացավ «Արսենալի», հետո հասկացավ, որ իրեն խաբել են
Այս բաժնից
48390 դիտում
19:52 21-11-2024
Ինչո՞ւ են մոտ 10 օր Շենգավիթի ոստիկանները՝ բաժնի պետի ու տեղակալի գլխավորությամբ, «տեռորի» ենթարկում վարչական շրջանը