211652_close_icon

Համահայկական 7-րդ խաղերի բացումը կկայանա Ստեփանակերտում օգոստոսի 6-ին

views-count2564 դիտում article-date 13:38 01-02-2019
Համահայկական 7-րդ ամառային խաղերի բացման արարողությունը կկայանա օգոստոսի 6-ին Ստեփանակերտում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նախնական տեղեկությունների համաձայն, խաղերն ամբողջապես պետք է անցկացվեին Արցախում, սակայն դեռևս միայն բացման պաշտոնական արարողությունն է պլանավորված Ստեփանակերտում, որը կկայանա օգոստոսի 6-ին: Օգոստոսի 7-ին թիմերը տուրով կշրջեն Արցախով և կվերադառնան Երևան, որտեղ էլ կտրվի խաղերի մեկնարկը: Խաղերի փակման պաշտոնական արարողությունը կկայանա օգոստոսի 17-ին:

Նմանատիպ նյութեր