1345 դիտում
13:23 07-08-2015
Օգոստոսի 8-ը Համահայկական խաղերի բոլոր մասնակիցների համար հանգստի օր կլինի
ՀԽՀԿ գործկոմի որոշմամբ՝ օգոստոսի 8-ը բոլոր մասնակիցների համար հանգստի օր է լինելու: Առավոտյան պատվիրակները կայցելեն Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծաղիկներ կդնեն Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում:
Օրվա երկրորդ կեսից նախատեսված են մշակութային միջոցառումներ և էքսկուրսիաներ` Խոր Վիրապ, Գառնի, Գեղարդ, Էջմիածին և Սարդարապատ: Նշված վայրերում կսահմանվի ուժեղացված հսկողություն ոստիկանության, ինչպես նաև առողջապահության
պատասխանատուների կողմից:
Խաղերի մասնակից պատվիրակություններին կուղեկցեն թիմերի պատասխանատուները:
Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն կոչ է անում համահայկական խաղերի բոլոր մասնակիցներին հետևել կոմիտեի որոշումներին և տեղեկացնում, որ նշված ուղղություններից բացի կոմիտեն որևէ այլ ուղղությամբ շրջագայությունների ու զբոսանքի համար պատասխանատվություն չի կրում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի
805 դիտում
15:29 14-01-2025
Հայտնի են բուհի ընդունելության միասնական քննությունների առաջին փուլի օրերը
2125 դիտում
14:57 14-01-2025
Առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն, օդի ջերմաստիճանը կբարձրանա