211652_close_icon
views-count20283 դիտում article-date 11:08 01-02-2019

Այսօր Հայրենիքի սահմանները պաշտպանելիս հերոսաբար զոհված ՍևԱԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծննդյան օրն է hayzinvor.am

[url=http://www.hayzinvor.am/56968.html?fbclid=IwAR2rMDzimquQYNatu1yJMfFGkVkTU_zh9pYOFX_8ZpfG52hNK5GTesx4dok]Hayzinvor.am[/url]-ը գրում է. -Ես ընդամենը երկու անգամ եմ Սեւակին տեսել զինվորական համազգեստով: Առաջին անգամ` երբ եղբայրս հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում էր տալիս, եւ երկրորդ անգամ` երբ իմ ծննդյան օրը տուն մտավ` հզոր, հպարտ ու խնդուն: Ու տունը բառացիորեն լցվեց իրենով: Ցնծությամբ: Զինվորական համազգեստը շատ էր սազում Սեւակին: Նրա էությանը: Սեւակի ամենաբնորոշ հատկանիշը ուժն էր: Ուժը նրա բոլոր առաքինությունների հիմքն էր: Հոգու ուժը: …Սևակը երկու տարով փոքր էր ինձնից: Նա իմ միակ եղբայրն էր: Մենք միասին էինք քնում, միասին էինք արթնանում, միասին էինք հողը փխրեցնում բահով ու սածիլները դնում փոքրիկ փոսերի մեջ… Սևակը սիրում էր ժամերով կպցնել լեգոյի խորանարդիկներն իրար ու տներ պատրաստել՝ մի ամբողջ թաղամաս… Ու երբ ես «անցնում էի» նրա «քաղաքի» վրայով «երկրաշարժի պես», Սևակը ծեծում էր ինձ: Հա, ես էի մեծը, բայց Սևակն ավելի ուժեղ էր… Ես ավագն էի, ու մանկության տարիներին բոլորն ինձնով էին զբաղված. Սևակը մի տեսակ ուշադրությունից դուրս էր մնացել: Երբ մայրս սովորեցնում էր դասերս, Սևակը նստում էր իմ կողքին ու ինձնից արագ էր սովորում անգիրը, ինձնից սիրուն էր գրում տառերը: Երբ սկսեց դպրոց գնալ, բոլորը հասկացան, որ նա շատ ավելի ընդունակ է ու աշխատասեր, քան ես…Ու նրան մեծ ապագա է սպասվում: Սևակին բոլորն էին սիրում՝ ուսուցիչները, ընկերները, հարևանները, համագյուղացիները; Իսկ աղջիկները պաշտում էին նրան: Սևակը հաղթանդամ էր, գեղեցիկ, նրբանկատ…Տասներկու տարի գերազանց սովորեց դպրոցում: Սևակին մեկ անգամ տեսնողը էլ չէր մոռանում, էնպիսի ներքին հմայք ուներ: Սերգեյի դեմքը զարմանալիորեն խաղաղ է, աչքերը տաք են ու լուսավոր: Հիշողությունները նրան իսպառ կտրել են իրականությունից ու տարել անցյալ: Իսկ ես ավելի ու ավելի եմ լարվում: Իմ քունքերում անկանգ տրոփում է կրակոց բառը: Այս զրույցը միայն մի ճանապարհ ունի՝ դեպի առաջնագիծ, որտեղ հակառակորդի դիպուկահարն է ու դիտակետից իր երկրի խաղաղությունը հսկող զինվորը… -Սևակը բռնցքամարտով էր զբաղվում: Ամեն առավոտ դասի գնալուց առաջ մարզվում էր: Սերգեյը «ձգում է» զրույցը: Գուցե անգիտակցաբար, գուցե թաքուն հույսով, որ ժամանակը կանգ կառնի 2015 թվականի վրա, …ու չի գա 2016-ը: -Երբ զորահավաքակայանում ասացի՝ Սևա՛կ, պետք լինի՝ ընկերներս թիկունք կլինեն քեզ, ներողամիտ ժպտաց: Ի՞նչ իմանայի, որ ինքն է բոլորին սատար լինելու: …Երբ բանակից եկա, Սևակն արդեն հասուն տղամարդ էր: Էնքան հասուն, որ ավագության իրավունքը փոխվեց: Ոնց էի ուրախանում, երբ ընկերներս ասում էին՝ չնեղանաս, բայց Սևակին քեզնից շատ ենք սիրում: Ասում էին՝ Սևակն ուրիշ է: [img]https://st0.shamshyan.com/editor/0613136001549004869829044.jpg[/img] Նրա հրամանատարը` փոխգնդապետ Զավեն Հունանյանն ասում էր, որ Սեւակը եղել է իր ամենաքաջ, ամենակարգապահ ու ամենախելացի զինվորներից մեկը: Ասում էր, որ նա բոլոր հանձնարարություններն անթերի էր կատարում: Սիրում էր իր ընկերներին ու բոլոր դժվարությունները հաղթահարում էր արժանապատվորեն: …Սևակը թերություն չուներ: Ես անընդհատ հիշում եմ, վերհիշում…ու ոչ մի թերություն չեմ գտնում նրա մեջ: …Հավատո՞ւմ եք: – Հավատում եմ,- ասում եմ՝ այդ մի հատիկ բառի մեջ դնելով սիրո, հարգանքի, մխիթարության ու երախտիքի իմ ամբողջ կարողությունը… – Սևակն ընդունվեց պետական համալսարանի ինֆորմատիկայի ու համակարգչային գիտությունների բաժինը: Նա կարող էր ցանկացած բուհ ընդունվել, որովհետև բոլոր առարկաներից գերազանց էր ստանում ու մրցանակներ էր շահում օլիմպիադաներում: Բոլոր ուսուցիչներին թվում էր, թե Սևակը հենց իրենց առարկայի ուղղությամբ է շարունակելու ուսումը: ԳԱՅԱՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.hayzinvor.am/56968.html?fbclid=IwAR2rMDzimquQYNatu1yJMfFGkVkTU_zh9pYOFX_8ZpfG52hNK5GTesx4dok]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր