211652_close_icon
views-count3651 դիտում article-date 14:13 15-07-2020

Նախագահը հրամանագրեր է ստորագրել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներին հետմահու պարգևատրելու մասին

Հանրապետության նախագահը հրամանագրեր է ստորագրել՝ հայրենի սահմանները պաշտպանելիս զոհված զինծառայողներին մեդալներով պարգևատրելու մասին: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի հրետանու շտաբի պետ-հրետանու պետի տեղակալ, կապիտան Սոս Փայլակի Էլբակյանին հետմահու պարգևատրել Արիության մեդալով»,- ասված է հրամանագրում: Նախագահի մյուս հրամանագրում նշված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներասակրավորային դասակի 2-րդ ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Գրիշա Վահանի Մաթևոսյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: Արմեն Սարգսյանի մեկ այլ հրամանագրում ասված է. «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի ինժեներական ծառայության պետ, մայոր Գարուշ Վեմիրի Համբարձումյանին հետմահու պարգևատրել «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով»:

Նմանատիպ նյութեր