211652_close_icon
views-count5208 դիտում article-date 12:55 28-01-2018

Սերժ Սարգսյանը պետական բարձր պարգևներ է հանձնել հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը Զինված ուժերի կազմավորման 26-րդ տարեդարձին հետմահու պետական բարձր պարգևներ հանձնեց հայրենիքի սահմանները պաշտպանելիս անձնվիրաբար զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի մամուլի և հասարակայնության կետ կապերի բաժնից։ [b]Պարգևատրման արարողությունը կայացավ Եռաբլուր հուշահամալիր-պանթեոնում:[/b] «Այսօր մենք Եռաբլուրում ենք: Այս սրբազան տոնի օրը մեր պարտքն է գլուխ խոնարհել հերոսների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքի գնով մեզ կյանք և ազատություն պարգևեցին: Վշտակից ենք մեր բոլոր զոհվածների ընտանիքներին և հարազատներին: Կոչ ենք անում սերունդներին՝ մշտապես վառ պահել նրանց հիշատակը, Հայաստանի ժողովրդի այս կարևոր տոնի խորհուրդն ու իմաստը: Հավերժ փա՜ռք մեր հերոսներին: Կեցցե՜ն Հայաստանի Հանրապետության զինված ուժերը»,-ներկաներին իր խոսքն ուղղեց ՀՀ Նախագահը: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անվեհերության և խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտքն անձնազոհաբար կատարելու համար թիվ N զորամասի ծառայության պետ, [b]փոխգնդապետ Գեղամ Հենրիկի Մանուկյանը[/b] հետմահու պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի դասակի հրամանատար, [b]ավագ լեյտենանտ Սամվել Ժիրայրի Կարճիկյանը [/b]հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, [b]կրտսեր սերժանտ Արմեն Արտաշեսի Սաքանյանը[/b] հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, [b]շարքային Գարեգին Հակոբի Մինասյանը [/b]հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, [b]շարքային Մհեր Արամայիսի Երզնկյանը [/b]հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով: Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած անձնվիրության և խիզախության համար թիվ N զորամասի զինծառայող, [b]շարքային Հրանտ Խաչատուրի Մանգասարյանը[/b] հետմահու պարգևատրվեց Մարտական ծառայության մեդալով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր