Գորիս-Սիսիան ավտոճանապարհը դժվարանցանելի է. վարորդներին խորհուրդ է տրվում նշված ավտոճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 31-ին՝ ժամը 21:00-ի դրությամբ, Գորիս-Սիսիան միջպետական ավտոճանապարհը դժվարանցանելի է։
Այս պահին նշված ճանապարհը սպասարկող ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կատարում են ճանապարհի մաքրման աշխատանքներ։
Վարորդներին հորդորում ենք նշված ավտոճանապարհով երթևեկել խիստ անհրաժեշտության դեպքում։
[b]ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարության
լրատվական ծառայություն[/b]