211652_close_icon
views-count2966 դիտում article-date 14:11 31-01-2019

Կառավաությունը լուծարում է Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը

Կառավարությունն այսօրվա նիստում որոշել է լուծարել «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը: «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոնը» լուծարելու կառավարության նախաձեռնությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ համանման ծառայություններ մատուցող մասնավոր ընկերություններից պայմանագրային հիմունքներով ծառայություններ ձեռք բերելու դեպքում ՀՀ պետական բյուջեից կծախսվի անհամեմատ ավելի քիչ գումար, քան այն գումարը, որը ՀՀ պետական բյուջեից յուրաքանչյուր տարի տրվում է «Հասարակական կարծիքի ուսումնասիրման կենտրոն»-ին՝ ընթացիկ ծախսերը հոգալու և կանոնադրական խնդիրները լուծելու համար:

Նմանատիպ նյութեր