Արման Սահակյանը չի լսում վարչապետին, չի լուծարում բակային ընկերոջ ՊՈԱԿ-ը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ պետական գույքի կառավարման վարչության ենթակայությամբ և զուգահեռ գործում է «Պետական գույքի գույքագրման և գնահատման գործակալություն» ՊՈԱԿ-ը:
Պարզվում է՝ այս ՊՈԱԿ-ն իրականացնում է նույն գործառույթները, ինչը գույքի կառավարման վարչությունը: Այսինքն, այն ինչ կարող է առանց որևէ դժվարության իրականացնել ԱԺ պատգամավոր Գալուստ Սահակյանի որդու՝ Արման Սահակյանի ղեկավարած կառույցի ստորադաս բաժինը:
Ստացվում է՝ Արման Սահակյանն ականջալուր չէ վարչապետ Կարեն Կարապետյանի հորդորներին՝ լուծարել, օպտիմալացնել կրկնվող գործառույթներ ունեցող ՊՈԱԿ-ները, ԾԻԳ-երը:
Այս հարցը, թերըս, ունի իր պատասխանը. «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերը նշված ՊՈԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Ստեփանյանը Արման Սահակյանի բակային ընկերն է»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]