1961 դիտում
12:42 31-01-2019
Կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում կայացել է ԵՄ աջակցության համակարգման հարցերին նվիրված հանդիպումը, որին մասնակցել են ՀՀ պետական կառավարման մարմինների, Եվրոպական հանձնաժողովի և Հայաստանում ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները:
Հանդիպման համակարգողներն էին ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը և Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման հարցերով գլխավոր տնօրինության՝ Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում ԵՄ կողմից Հայաստանին տրամադրվող բյուջետային և տեխնիկական աջակցության ծրագրերին, այդ շրջանակներում 2018թ. ընթացքում իրականացված և առաջիկայում նախատեսվող գործընթացներին, Հարևանության ներդրումային գործիքի ներքո նախատեսված ծրագրերին, ՀՀ-ԵՄ գործընկերության առաջնահերթություններին և 2019թ. աջակցության հնարավոր ուղղություններին առնչվող հարցեր։
Կարևորվել է ԵՄ աջակցության ծրագրերի ներքո Հայաստանում իրականացվող ոլորտային բարեփոխումների ընթացքը և շարունակականության ապահովումը, ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների արդյունավետ իրականացման ապահովումը, ինչպես նաև երկկողմ համագործակցության հետագա խորացումը:
Նմանատիպ նյութեր
3806 դիտում
14:09 18-05-2017
Կայացել է ԵՄ աջակցության ծրագրավորման, կառավարման և համակարգման փորձի փոխանակմանը նվիրված աշխատաժողովը
1473 դիտում
13:55 23-05-2019
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում qննարկվել են ԵՄ աջակցության համակարգման հարցեր
1189 դիտում
21:08 17-10-2024
ԵՄ դեսպանը մասնակցել է ՀԱԷԿ-ի և ՀԱԿՄ-ին միջազգային աջակցության համակարգման 10-րդ տեխնիկական հանդիպմանը
Այս բաժնից
784 դիտում
09:16 24-11-2024
Երևանի կենդանաբանական այգում տնկվել է ավելի քան 150 ծառ
1630 դիտում
09:00 24-11-2024
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով
1321 դիտում
23:27 23-11-2024
Անգլերենի իմացության մակարդակը՝ Հայաստանում, Վրաստանում և Ադրբեջանում. վարկանիշ