211652_close_icon
views-count45826 դիտում article-date 11:13 31-01-2019

«Կասկադյորական» վթար Երևանում. Kia-ն տապալել է հաստաբուն ծառը և հայտնվել ճանապարհի մեջտեղում. ծառն ու Kia-ի անվահեծանները կոտրվել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունվարի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Kia մակնիշի 19 ՍՍ 991 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Կասյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել հաստաբուն ծառին, առաջ ընթացել և հայտնվել ճանապարհի մեջտեղում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Բախման հետևանքով ծառը կոտրվել և ընկել է ու վնասել է շենքի տակ գտնվող խանութի ապակին՝ կոտրելով այնտեղ եղած գույքի մի մասը։ Դեպքի վայր են ժամանել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, ովքեր հոսանքազրկել են ավտոմեքենան և սահմանազատել տարածքը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վարորդին և ուղևորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ոստիկանության Արաբկիրի բաժնի ՊՊԾ գնդի ծառայողները, սակայն վարորդն ու ուղևորը հրաժարվել են բժշկական օգնությունից։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլ կոտրվել են ավտոմեքենայի անվահեծանները։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 67+
67+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր