211652_close_icon
views-count20182 դիտում article-date 10:50 31-01-2019

Եղանակի կանխատեսմամբ այլևս չի զբաղվի ԱԻՆ-ը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանի կառավարությունը մտադիր է «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ը ԱԻՆ-ից վերցնել և հանձնել Բնապահպանության նախարարությանը: Այդ նպատակով կառավարության կառուցվածքի և գործունեության մասին նախագծում առաջարկվում է կատարել համապատասխան փոփոխություն, ըստ որի՝ «հիդրոօդերևութաբանական երևույթների ռեժիմային ու հատուկ դիտարկումների, ուսումնասիրությունների և կանխատեսումների իրականացման ապահովման, մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության աշխատանքների համակարգմամբ» այլևս կզբաղվի ոչ թե ԱԻՆ-ը, այլ ԲՆ-ը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր