211652_close_icon
views-count47796 դիտում article-date 18:00 30-01-2019

Հերթական աղմկահարույց հանցագործության բացահայտումը ոստիկանների կողմից. հայտնաբերվել է 27-ամյա ճիվաղը, ով դաժան ծեծի էր ենթարկել գանձապահին ու հափշտակել 1մլն 85 հազար դրամ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 30-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի (բաժնի պետ Կարեն Բունիաթյանի), ոստիկանության կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի (բաժնի պետ Արման Պապյանի), ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները (բաժանմունքի եպտ Ասատրյանի) և ոստիկանության Երևան քաղաքի վարչութւան ՊՊԾ գնդի թիվ 3 հատուկ գումարտակի ոստիկանները օպերատիվ տեղեկություններն իրացնելով, այնուհետև Երևանի մի քանի վայրերում դարանակալումներ կատարելու արդյունքում հայտնաբերել և ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Նար-Դոսի փողոցի բնակիչ, 27-ամյա Արտակ Աբրահամյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է հունվարի 27–ին Երևանի կենտրոն վարչական շրջանում առանձնակի դաժանությամբ ավազակային հարձակում կատարելու մեջ: Ճիվաղը անօգնական գանձապահին ծեծի էր ենթարկել ու այնտեղից հափշտակել 1մլն 85 հազար դրամ: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և ոստիկանները օրեր անց հայտնաբերեցին կասկածյալին, ով այսօր քննիչ Շիրազ Գրիգորյանի որոշմամբ ձերբակալվել է: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ 27-ամյա Արտակ Աբրահամյանն աշխատում է Երևանի ՍՊԸ-ներից մեկում՝ որպես առաքիչ: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/28/1116014/?fbclid=IwAR2b33GdR3eit4YsMldMQJJw2Z45QIJp73L07BWuRtQc6788y6TJcMhbazU]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, հունվարի 27-ին, ավազակային հարձակում էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում Ոստիկանության Կենտրոնական բաժին ահազանգ էր ստացվել, որ Երևանի կենտրոն վարչական շրջանում գործող բուքմեյքերական կենտրոնի նկուղային հարկ է մեկնել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, ովքեր նշված վայրից ծայրահղ ծանր ախտորոշմամբ թիվ 1 համալսարանական հիվանդանոց են տեղափոխել մի կնոջ։ Նշված վայր էին մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի և Ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Ասատրյանի գլխավորությամբ։ Դեպքի վայր էր ժամանել նաև Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Կարեն Բունիաթյանը։ Ոստիկանները պարզել էին, որ հիվանդանոց տեղափոխվածը նշված բուքմեյքերական կենտրոնի գանձապահ՝ Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 55-ամյա Հասմիկ Ճ.-ն է, ով մարմնական վնասվածքներ է ստացել մարմնի տարբեր մասերում և գլխի հատվածում։ Դեպքի վայր են ժամանել նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Լևոն Ղազարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ նույն օրը, ժամը 01։50-ի սահմաններում անհայտ անձը դիմակավորված ներս է մտել նշված կենտրոն, հարձակվել գանձապահի վրա, դաժան ծեծի ենթարկել, որից հետո դրամարկղից գողացել է 1 մլն 85 հազար դրամ և դիմել փախուստի։ Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին և քննիչներին հայտնել էին, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և ի վիճակի չէ կատարվածի մասին հաղորդում տալու։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ճիվաղի կողմից կնոջը դաժան ծեծի ենթարկելու և դրամարկղից գումարը գողանալու պահը ֆիքսվել է տեսախցիկով։ [b]Առաքիչ Արտակ Աբրահամյանն է, ով ձերբակալվել է ավազակային հարձակում կատարելու կասկածանքով[/b] [img]https://st0.shamshyan.com/editor/0594697001548857501993139.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր