83565 դիտում
00:06 09-01-2019
Հերթական բացահայտումը Տավուշի մարզի ոստիկանների ու քննիչների կողմից. հայտնաբերվել է աղմկահարույց սպանություն կատարողն ու հանցագործության գործիք հրացանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ քիչ առաջ ոստիկանության Տավուշի մարզային վարչության՝ վարչության պետ Վահե Ղազարյանի, վարչութւյան պետի օպերգծով տեղակալ Կամո Ցուցուլյանի, ոստիկանության Տավուշի բաժնի՝ բաժնի պետ Գարիկ Դալլաքյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի պետ Հունան Գարանյանի, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգամ Մայիլյանի գլխավորությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում, այնուհետև ձեռնարկված բացատրական աշխատանքների շնորհիվ, քիչ առաջ ոստիկանության Տավուշի բաժին է մեղայականով ներկայացել Բերդ քաղաքի Եղիշեի փողոցի բնակիչ, 40-ամյա Հարություն Գևորգյանը:
Ինչպես Տավուշի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հ. Գևորգյանը կասկածվում է համաքաղաքացի, 27-ամյա Աշոտ Գևորգյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Հ. Գևորգյանը իրավապահներին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող հրացանը, որը ավագ քննիչ Ա. Մայիլյանի որոշմամբ առգրավվել է և քննիչի որոշմամբ Հ. Գևորգյանը ձերբակալվել է:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/01/02/1114205/?fbclid=IwAR14cALEWBcLalSXzdDSxzG5MI2tCjfDgwim2gG5f18bu37D6X7JYqTiHoY]ավելի վաղ[/url] հայտնել էր ֆոտոլրագրողը, Հայաստանի քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնի քննիչի կողմից հետախուզում էր հայտարարվել Բերդ քաղաքի Եղիշեի փողոցի 8-րդ տանը հաշվառված 40-ամյա Հարություն Գևորգյանի նկատմամբ։
Վերջինս կասկածվում էր դեկտեմբերի 31-ին Բերդ քաղաքում իր մոտ եղած ապօրինի հրազենով Բերդ քաղաքի Անդրանիկի փողոցի բնակիչ՝ 27-ամյա Աշոտ Գևորգյանին մահացու հրազենային վնասվածք պատճառելու մեջ։
[b]Սպանության կասկածանքով ձերբակալված՝ 40-ամյա Հարություն Գևորգյանն է[/b]
[img]http://st0.shamshyan.com/editor/0785904001546978339868192.jpg[/img]
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
838 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
901 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին