211652_close_icon

Խոսեպ Գվարդիոլա. «Մանչեսթեր Յունայթեդը» առայժմ չեմպիոնական մրցավազքում է

views-count4962 դիտում article-date 21:40 28-11-2016
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան «Մանչեսթեր Յունայթեդում» նախկինի պես համարում է չեմպիոնության հավակնորդ: «Անկեղծ ասեմ. տիտղոսի համար պայքարում են «Մանչեսթեր Սիթին», «Չելսին», «Լիվերպուլը», «Տոտենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Պրեմիեր Լիգան այս մրցաշրջանում անկախատեսելի է և ամեն ինչ կորոշվի վերջում: Մենք 8 խաղ ավելի ենք անցկացրել, քան` «Չելսին» և «Լիվերպուլը»: Այդ իսկ պատճառով մրցաշրջանի այս հատվածը բավարար եմ համարում», ասել է Գվարդիոլան:

Նմանատիպ նյութեր