211652_close_icon
views-count2598 դիտում article-date 23:04 30-01-2019

Գողացել էր բանկային քարտ և գումար կանխիկացրել. հանցագործությունը բացահայտված է

Հունվարի 2-ին, ժամը 23.55-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 53-ամյա մի կին և հայտնել, որ դեկտեմբերի 28-ին կորցրել է բանկային քարտը, որից գումար են կանխիկացրել: Մեկնած ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբին հունվարի 3-ին, ժամը 02.00-ին, կինը բանավոր հաղորդում էր տվել, որ դեկտեմբերի 28-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատ քաղաքում իրեն անհայտ պայմաններում կորցրել է իր «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ի աշխատավարձի քարտը, որի հաշվեհամարին կար 420.000 դրամ գումար, և հունվարի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում, նույն բանկից իր բջջային հեռախոսահամարին եկած հաղորդագրությամբ տեղեկացել է, որ իր քարտից Արարատ քաղաքի մասնաճյուղում կանխիկացվել է 150.000 դրամ: Վեդիի քննչական բաժնում հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում ոստիկանության Արարատի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 1998 թ. ծնված Սուրեն Հ.-ն: Հունվարի 29-ին, ժամը 22.00-ին, նա հրավիրվել է Արարատի բաժանմունք և խոստովանել: Սուրեն Հ.-ն ներկայացվել է Վեդիի քննչական բաժին: Նախաքննությունը շարունակվում է: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր