Լիոնել Մեսի. Մեզ անհրաժեշտ է երկրպագուների աջակցությունը
«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսին անդրադարձել է Իսպանիայի Գավաթի խաղարկության 1/4 եզրափակիչում «Սևիլյայի» հետ պատասխան խաղին:
«Միշտ էլ բարդ է «Սևիլյայի» պես թիմին հաղթել, հատկապես, երբ անհրաժեշտ է սկսել 0:2 հաշվից:
Մեզ անհրաժեշտ է մեր երկրպագուներ աջակցությունը, դա կարևոր է մեր համար: «Սևիլյան» շատ ուժեղ թիմ է, որը հիանալի է խաղում հակագրոհների ժամանակ:
Մենք պետք է պահպանենք մեր լավ մարզավիճակն այդ խաղում և Լա Լիգայում, եթե ցանկանում ենք այս մրցաշրջանում հաջողության հասնել», ասել է Մեսին: