Լիոնել Մեսի. Մեզ հաղթանակ էր պետք՝ վստահություն ձեռք բերելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսին մեկնաբանել է Ամերիկայի Գավաթի խմբային փուլում Կատարի նկատմամբ տարած հաղթանակը՝ 2:0:
«Արգենտինայի հավաքականը լավ հանդիպում անցկացրեց: Մի հաղթեցինք, և դա մեր համար ամենակարևորն էր: Մեզ այսպիսի մի խաղ էր պետք, որպեսզի վստահություն և հանգստություն ձեռք բերեինք:
Խաղից խաղ մեր թիմը պետք է աճի, և այս խաղը նպաստեց դրան, ասել է Մեսին:
Արգենտինայի հավաքականը B խմբում գրավեց երկրորդ տեղը և 1/4 եզրափակիչում հունիսի 28-ին կհանդիպի Վենեսուելայի հետ: