211652_close_icon
views-count1264 դիտում article-date 17:18 29-01-2019

Գողացել էին մեքենայի էլեկտրական մարտկոցն ու բռնվել

Ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 27-ին՝ ժամը 5-ին Չեխովի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գարիկ Պ.-ին և Արմեն Ե.-ին: Ոստիկանությունում Գարիկ Պ.-ն ներկայացրել է մեքենայի էլեկտրական մարտկոց և հայտնել, որ այն գողացել է նույն օրը, ժամը 3-ն անց 30-ին Հ.Հովսեփյան և Չեխովի փողոցների խաչմերուկում կայանված մեքենայից: Ոստիկանների իրականացրած միջոցառումներով պարզվել է, որ նրանք հունվարի 26-ից 27-ն ընկած ժամանակահատվածում գողացել են Չեխովի փողոցի 34 շենքի բակում կայանված, մեքենայի էլեկտրական մարտկոցը: Գողոնն առգրավված է: Նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր