1702 դիտում
23:00 31-01-2019
Գողացել էր մեքենայի էլեկտրական կարգավորող սարքը
2018 թ. hոկտեմբերի 26-ին, ժամը 16.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգահարել 1982 թ. ծնված Խաչիկ Մ.-ն և հայտնել, որ նույն օրը, ժամը 02.00-ից 12.00-ն ընկած ժամանակահատվածում, տեխնիկական միջոցների գործադրմամբ կափարիչը բացելով, բակում կայանված իր «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից գողացել են էլեկտրական կարգավորող սարքը՝ պատճառելով 70.000 դրամի վնաս:
ՔՀ գլխավոր վարչության, Նոր Նորքի և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1988 թ. ծնված Արա Մ.-ն:
Հունվարի 17-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Քանաքեռ-Զեյթունի բաժին են բերման ենթարկել Արա Մ.-ին, որը մատնացույց է արել դեպքի վայրը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
Նմանատիպ նյութեր
1417 դիտում
17:18 29-01-2019
Գողացել էին մեքենայի էլեկտրական մարտկոցն ու բռնվել
1777 դիտում
17:28 02-02-2015
Սանկտ-Պետերբուրգում հատուկ սարքը ձախողել է մեքենայի գողությունը
104290 դիտում
14:13 19-04-2018
Արտակարգ դեպք Շիրակի մարզում. գողացել են Արթիկում տեղադրված արագաչափ սարքը
Այս բաժնից
292 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
403 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
796 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ