211652_close_icon
views-count2140 դիտում article-date 23:30 26-05-2021

Մեքենայի հայելի էր գողացել ու բռնվել․ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 24-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Ամառային փողոցի 46-ամյա մի բնակիչ վարչական շրջանում գողություններ է անում: Ձեռք բերված տեղեկությունների իսկությունը ստուգելուց հետո նույն օրը կասկածվողը Կարապետ Ուլնեցու և Հրաչյա Ներսիսյան փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մեքենայի կողային հայելի։
Պարզվել է, որ նա մայիսի 24-ին, ժամը 4-ի սահմաններում, հայելին գողացել է Ահարոնյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մեքենայից։ Բացի այդ, նմանատիպ գողություններ է արել նաև վարչական շրջանի այլ փողոցներում։

Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր