211652_close_icon
views-count2271 դիտում article-date 23:50 29-01-2019

Թունավորվել են շմոլ գազից

Հունվարի 27-ին՝ ժամը 20-ին, «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին հաղորդում է ստացվել, որ «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են դիմել Հարթավան գյուղի 3 բնակիչ: Մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ նրանք թունավորվել են նույն օրը, ժամը 18.30-ի սահմաններում, իրենց տանը գազի կաթսայից շմոլ գազի արտահոսքի հետևանքով: Նախապատրաստվում են նյութեր: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր