ՉՓՈՐՁԵՔ խեղաթյուրել հեղափոխության գաղափարները՝ հանուն Ձեր մտերիմների մասնագիտական բիզնեսների. Փաստաբան
Փաստաբան Վահե Աստվածատրյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ ասվում է.
ՀՀ ֆինանսների նախարարություն, պարզաբանել, թե ինչու եք որոշել մի քանի փաստաբանական ու հաշվապահական կազմակերպությունների համար արտոնյալ դաշտ ապահովել:
Ո՞րն է հիմնավորումը փաստաբանների ու հաշվապահների հարկերի քառակի ավելացման. հիշյալ ոլորտում ստվերի ավելացմա՞ն, թե՞ բարեխիղճ և մաքուր դաշտում աշխատողներին դուրս մղելու, որպեսզի ՁԵՐ մի քանի խոշոր կազմակերպություններն անմրցակից աշխատեն…
ՉՓՈՐՁԵՔ խեղաթյուրել հեղափոխության գաղափարները՝ հանուն Ձեր մտերիմների մասնագիտական բիզնեսների։