211652_close_icon
views-count8328 դիտում article-date 11:23 18-08-2020

Բազմազավակ մայրը դիմում է վարչապետին. «Հեղափոխության օրերին հավատացել ենք Ձեզ ու Ձեր թիմին. հիմա Ձեր օգնության կարիքն ունենք». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արդեն 3 օր է, Երևան քաղաքի օդանավակայանի թիվ 50 հասցեում գտնվող հողատարածքներից մեկում հրդեհից բռնկված վագոն-տնակի տերերը՝ ամուսիններ, 36-ամյա Դավիթ Խալաթյանն ու 34-ամյա Հռիփսիմե Հովհաննիսյանը, չեն կարողանում պարզել, թե ինչպես է նույն օրը, ժամը 14։15-ի սահմաններում կրակի մատնվել իրենց կողմից հողատարածքում տեղադրված դեռևս չբնակեցված վագոն-տնակը։ Երեկ՝ օգոստոսի 17-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում ամուսիններն ու տղայի մայրն ասում էին. «Հրդեհը մեր մեղքով չի եղել, քանի որ վագոն-տնակը ոչ էլեկտրականություն ուներ, ոչ էլ գազ։ Մենք հակված ենք այն մտքին, որ միտումնավոր այրել են։ Դիմել ենք Շենգավիթի ոստիկանություն և ուզում ենք հավատալ, որ հրկիզողը կգտնվի։ Ուղղակի մեր ուղեղում չի տեղավորվում, թե ում ձեռքն է գնացել՝ նման ստոր քայլի դիմելով։ Երկու անչափահաս երեխաներ ունենք, երրորդին էլ սպասում ենք։ Մեր քրտինքով առավոտից իրիկուն տարբեր տեղեր չարքաշ աշխատանք ենք կատարում, որպեսզի էս վագոն-տնակը կարգի բերեինք ու ամուսիններով բնակվեին էստեղ, բայց հիմա չգիտենք՝ որտեղ են մնալու»։ Մայրն էլ դիմում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ասելով. «Հեղափոխության օրերին ձեզ հավատալով՝ միացել ենք ձեր պայքարին։ Հիմա ունեմ ձեր օգնության կարիքը։ Խնդրում եմ, որպես վարչապետ, որպես 4 երեխաների հայր, օգնեք իմ ընտանիքին, որպեսզի դուրս գան այս անելանելի վիճակից։ Ես՝ որպես բազմազավակ մայր, ունեմ առողջական խնդիրներ»։ Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ահազանգով հրդեհի վայր էին ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվել է մոտ 5 հազար քմ խոտածածլույթ, չբնակեցված վագոն-տնակի ներսի փայտյա երեսապատումը, ինչպես նաև մոտակայքում գտնվող, չշահագործվող «Լադա» մակնիշի ավտոմեքենայի թափքը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր