211652_close_icon
views-count13714 դիտում article-date 23:39 27-01-2019

Արտասահմանցի լրագրողը շշմել էր հայ զինվորների պատրաստվածությունից. Տաթև Հայրապետյան

Տաթև Հայրապետյանն իր ֆեյսբուքյան [url=https://www.facebook.com/photo.php?fbid=2215044798547052&set=a.220222801362605&type=3&theater]էջում[/url] գրել է. «Մոտ 1,5 տարի առաջ էր…Արցախ մի միջազգային լրագրողական խումբ էի ուղեկցում, «կապրիզնի» էին մի քիչ, ցանկանում էին ֆիլմի համար պատերազմական գործողությունների իմիտացիա արվեր: Դիմեցինք Արցախի ՊԲ-ին, հասկացան, ընդառաջեցին: Շատ արագ ամենը կազմակերպվեց, տղաներն էլ հիասքանչ դրսևորեցին իրենց: Լրագրողը շշմել էր, ասեց` ես բազմաթիվ պատերազմական տեղեր եմ եղել, բայց որ սենց միանգամից մարդիկ պատրաստ լինեն ռազմական գործողությունների, ոչ մի տեղ չեմ տեսել… Ասածս ինչ է` թո~ղ ֆիլմերի նկարահանումներից դուրս մեր մարտունակության ցուցադրման կարիքը չունենանք…թո~ղ իրական կյանքում իսկապես խաղաղ լինենք…թո~ղ տղերքը բարով խերով տուն վերադառնան… թո~ղ դիրքեր այցելելիս ածուխով եփած սուրճը համեմվի տաք զրույցներով` լավ կյանքի ու ապահով ծառայության մասին: Շնորհավորում եմ բոլոր այն մարդկանց, որոնք առանց ավելորդ պաթոսի ապահովել ու ապահովում են մեր խաղաղ ու անվտանգ կյանքը: Սա էլ մի դրվագ այդ նկարահանումներից»:

Նմանատիպ նյութեր