211652_close_icon
views-count74839 դիտում article-date 21:02 26-01-2019

Կոտայքի մարզում վթարի է ենթարկվել լրագրող Փայլակ Ֆահրադյանը. նա BMW X6-վ բախվել է կայանված ИЖ-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:00-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 17 կմ հատվածում, բախվել են BMW X6 մակնիշի 01 XX 800 համարանիշի և ԻԺ մակնիշի 723 ԼՍ 61 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Հակոբ Սողոյանը՝ ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, BMW X6-ը վարել է լրագրող Փայլակ Ֆահրադյանը, իսկ ИЖ մեքենան եղել է կայանված, և BMW X6-ը բախվել է նրան: Հետաքննիչի որոշմամբ վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է, որ երկուսն էլ եղել են սթափ: Ոստիկանությունը պարզում է ИЖ-ի վարորդի ինքնությունը: Լուսանկարները և տեսանյութը՝ Հարություն Ղամբարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր