6256 դիտում
09:40 20-03-2021
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը հրապարակել է ԲՏԱ նախարարի հետ աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Լրագրող Փայլակ Ֆահրադյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հրապարակել է սրճարանում ԲՏԱ Հակոբ Արշակյանի հետ կապված աղմկահարույց միջադեպին նախորդած հարցազրույցի ձայնագրությունը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրագրող Փայլակ Ֆահրադյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնել է, որ ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը սրճարանում հարձակվել է իր վրա:
«Ես մոտեցա որպեսզի նախարարից ճշտեմ՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին սրճարանում, իսկ դրանից րոպեներ անց նախարար Հակոբ Արշակյանը հարձակվեց ինձ վրա:
Դեպքը տեղի է ունեցել Երևանի գործող սրճարաններից մեկում, երբ ես տեսա՝ ինչպես է նախարարը աշխատանքային ժամը անցկացնում սրճարանում, մոտեցել եմ և հարցրել՝ ինչո՞ւ է նա աշխատանքային ժամին որոշել անցկացնել սրճարանում»,-հայտնել է լրագրողը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, մարտի 18-ին կայծակնային արագությամբ էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղեկություն էր տարածվել, որ միջադեպ էր տեղի ունեցել ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի և լրագրող Փայլակ Ֆահրադյանի միջև:
SHAMSHYAN.com-ը ներկայացրել էր բացառիկ տեսանյութ, որն արձանագրվել էր Աբովյան փողոցում գործող «Մամուռ» սրճարանում տեղադրված տեսախցիկների կողմից, որով երևում էր, որ նախարարը, SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ իր կնոջ հետ ընդմիջում անելիս է եղել, երբ Փ. Ֆահրադյանը մոտեցել էր նրան և զրույցի բռնվել:
Սրճարանի 2 աշխատակիցներ, ովքեր հրաժարվել էին տեսախցիկի առջև խոսել, ասել էին. «Միջադեպից հետո ենք իմացել, որ Հ. Արշակյանը նախարար է, ով կնոջ հետ այցելել է սրճարան»։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6104 դիտում
11:26 21-02-2020
Լուրջ հարցազրույցի ձեւաչափը քոնը չի, քոնը ղժղժան քարոզարշավն է․ Աշոտյանը՝ Փաշինյանի հարցազրույցի մասին
1134 դիտում
13:45 16-11-2020
Միքայել Մինասյանը հրապարակել է կապիտուլյացիայի փաստաթղթին նախորդած փաստաթուղթ
Այս բաժնից
802 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
667 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
460 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը