211652_close_icon
views-count39957 դիտում article-date 15:44 26-01-2019

Երևանում թալանել են Հաշվեքննիչ պալատի գլխավոր մասնագետի տունը. գողացել են 15 մլն դրամից ավելի ոսկյա և արծաթյա զարդեր

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ հունվարի 25-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Ոստիկանության կենտրոնական բաժին է դիմել Երևան քաղաքի բնակիչ՝ 56-այա Արմեն Հովհաննիսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 10։20-ից մինչև 14։30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել տուն և այնտեղից հափշտակել ոսկյա ու արծաթյա զարդեր և մի քանի հատ թանկարժեք բջջային հեռախոս։ Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արման Պապյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ քննիչ Նազարյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժած Ա. Հովհաննիսյանն աշխատում է ՀՀ Հաշվեքննիչ պալատում՝ որպես գլխավոր մասնագետ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Հաշվեքննիչ պալատի մասնագետը կրել է 15 մլն դրամից ավելի վնաս։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր