Այստեղ յուրաքանչյուրը հպարտանում է Լեգրանի համաշխարհային համբավով. ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոթը գրառում է կատարել հայկական արմատներով ֆրանսիացի անվանի կոմպոզիտոր, դաշնակահար Միշել Լեգրանի մահվան կապակցությամբ:
«Ֆեյսբուք»-ի իր [url=https://web.facebook.com/jonathan.lacote.94/posts/384130985676606]էջում[/url] Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ Հայաստանում բոլորը հպարտանում են հայկական արմատներ ունեցող Լեգրանի համաշխարհային փառքով:
«Այսօր Հայաստանի սրճարաններում և տներում Միշել Լեգրանի մեղեդիները կհիշեցնեն, որ այստեղ ոչ ոք չի անտեսում այս ունիվերսալ արտիստի հայկական ծագումը և յուրաքանչյուրը հպարտանում է նրա համաշխարհային համբավով»,- գրել է Լաքոթը: